00:00:00

Մենք բոլորս հայ ենք. Խոակին Կապառոսն աջակցություն է հայտնել Հայաստանին

23:09, 14 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային:

«Այս դժվարին պահին ես ևս ուղարկում եմ ձեզ իմ ամբողջ ուժը: Մենք բոլորս հայ ենք»,- թվիթերյան իր էջում գրել է Կապառոսը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր