00:00:00

Մոսկվան հույս ունի երկաթուղու կառուցման պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ

12:06, 14 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստում կհաջողվի փաթեթային պայմանավորվածություն ձեռք բերել ճանապարհների շինարարության մասին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային եւ ավտոճանապարհային հաղորդակցությունն սկսելու շեշտադրմամբ, հարեւան երկրներ հնարավոր ելքով, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

Իսկ նոր ճանապարհը Լաչինի միջանցքով (կապում է Հայաստանն ու Ղարաբաղը) կսկսի աշխատել ապրիլի 1-ից, ասել է Գոնչարը։ Նրա խոսքով՝ օգոստոսի 30-ից երթեւեկությունն ընթանում է Լաչինը շրջանցող ժամանակավոր երթուղով։

«Կարեւոր նշանակություն ունի այն, որ Լաչինի միջանցքի գործառնության ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները վերատեղակայվել են ժամանակավոր ճանապարհին, իսկ 2023թ. ապրիլի 1-ից կանցնեն նոր երթուղի»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր