00:00:00

Կիպրոսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

19:58, 13 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խոր մտահոգություն է հայտնում այսօր գիշերը Հայաստանի տարածքում հայկական դիրքերի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման կապակցությամբ՝ նշված է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և կոչ է անում պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը՝ լարվածությունը արագ թուլացնելու համար։ Կիպրոսի Հանրապետությունը պաշտպանում է վեճերի խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշված է փաստաթղթում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր