00:00:00

Կրեմլում Երեւանին եւ Բաքվին հրադադարի ռեժիմի պահպանման կոչ են արել

19:45, 13 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանը չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ եւ կողմերին զսպվածության ու հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ է անում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք, իհարկե, չափազանց մտահոգված ենք իրավիճակի սրմամբ։ Գիշերը նախագահ Պուտինին զանգել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք եւ՛ Ադրբեջանին, եւ՛ Հայաստանին զսպվածության կոչ ենք անում։ Կողմերը պետք է անշեղորեն հետեւեն հրադադարի ռեժիմին եւ հետեւեն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությանը»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր