00:00:00

Իրանը հայտարարել է, որ կատարելագործված անօդաչու ունի, որը կարող է խոցել Թել Ավիվն ու Հայֆան

16:06, 12 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Իրանը հայտարարել է, որ այնպիսի անօդաչու սարք ունի, որը նախատեսված է Թել Ավիվ եւ Հայֆա մերձափնյա քաղաքներին ռազմական բախման դեպքում հարված հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քյումարս Հայդարին IRIB TV1 հեռուստաալիքի հարցազրույցում։

Նա նշել է, որ Arash-2 դրոնը, որն Arash-1-ի ավելի նոր տարբերակն է, յուրատեսակ բնութագրեր ու հնարավորություններ ունի եւ կարող է տեղեկություն ստանալ թիրախը խոցելուց եւ ոչնչացնելուց առաջ։ «Անօդաչուն հատուկ ստեղծվել է Հայֆային եւ Թել Ավիվին խոցելու համար»,- ասել է նա՝ անօդաչու թռչող սարքն անվանելով «անզուգական թռչուն»։ Այն արդեն կա Իրանի բանակի սպառազինությունում, դրա հնարավորությունները կցուցադրվեն ապագա զորավարժությունների ժամանակ, ավելացրել է Հայդարին, տեղեկացրել է Press TV-ն։

«Արաշ 1» անօդաչու թռչող սարքը կամիկաձե անօդաչու է, որը ռադարները չեն որսում, առաջին անգամ գործարկվել է Իրանի բանակի զորավարժությունների ժամանակ 2019թ. հունվարին՝ շարժական արձակող կայանքից, որը տեղադրվել է Մաքրանի ափին երկրի հարավարեւելյան մասում։

Սարքը թռել է ավելի քան 1 400 կիլոմետր՝ Իրանի կենտրոնական Սեմնան նահանգում նախատեսված թիրախը խոցելուց առաջ։ Arash-1-ը 4,5 մետր երկարություն ունի, թեւերի բացվածքը գնահատվում է 3,5-4 մետր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր