00:00:00

Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում ադրբեջանցիների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել․ կան տուժածներ

10:03, 12 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ստամբուլի առևտրի կենտրեններից մեկում ադրբեջանցիների մասնակցությամբ զինված բախում է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ Իրանի քաղաքացի։ Ինչպես գրում է Sabah թերթը, միջադեպը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները։

 

Պարբերականի հաղորդմամբ՝ երկու խմբի միջև անհայտ պատճառներով վիճաբանություն է սկսվել, որը որոշ ժամանակ անց վերածվել է ծեծկռտուքի։ Կողմերն ատրճանակներից կրակ են բացել միմյանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է վեց մարդ։ Վիրավորներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի սրճարաններից մեկում։ Այցելուները խուճապի մեջ փորձել են փախչել դեպքի վայրից։

 

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ միջադեպի ժամանակ արձակվել է 12 փամփուշտ։ Անվտանգության տեսախցիկների տեսագրություններում հայտնված միջադեպի հետևանքով տուժել է վես մարդ, այդ թվում չորս ադրբեջանց, Իրանի մեկ քաղաքացի և մեկ թուրք», - գրում է թերթը։

Հաղորդվում է, որ Իրանի քաղաքացին վիճաբանության հետ առնչություն չի ունեցել և պատահաբար է վիրավորվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր