00:00:00

Պետք է հասկանան՝ որքան երկար են ձգձգում գործընթացը, այնքան ավելի դժվար կլինի մեզ հետ պայմանավորվել. Լավրովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

19:47, 11 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն դրանց հետագա ձգձգումը Կիևի կողմից կբարդացնի Մոսկվայի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Այս մասին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացվել է Պետդումայի ղեկավարության և խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Դիմելով նիստի մասնակիցներին՝ նախագահն ասաց ուկրաինական «պատմության» մասին առ այն, որ մենք չենք հրաժարվում բանակցություններից, բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է հասկանան, որ որքան երկար են ձգձգում այդ գործընթացը, այնքան նրանց ավելի դժվար կլինի մեզ հետ պայմանավորվել», - ընդգծել է նախարարը ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր