00:00:00

Սիրիայում խոլերայից երեք մարդ է մահացել

23:47, 10 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Սիրիայի տարբեր շրջաններում խոլերայի բռնկում է սկսվել, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտարարել են իշխանությունները:
Դամասկոսի կողմից չճանաչված Քրդական ինքնավար վարչությունը շաբաթ օրը հայտարարել է Ռաքքայում և Դեյր էզ Զորի շրջանում խոլերայով հիվանդացած երեք մարդու մահվան մասին։ Վարչակազմի առողջապահության վարչությունը կոչ է արել միջազգային կազմակերպություններին օգնել տարածաշրջանին խոլերայի դեմ պայքարում, հայտնում է Rudaw հեռուստաալիքը։

Իր հերթին, Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է Հալեպ նահանգում խոլերայի 15 դեպքի մասին։

Առաջին դեպքը ինը տարեկան երեխա էր, ով բուժօգնություն ստանալուց հետո արդեն դուրս է գրվել։

Ստուգումների շրջանակում խոլերայի նմուշներ են հայտնաբերվել կոյուղաջրերում և սառցաբեկորների գործարանում, որն անմիջապես փակվել է դրանից հետո, հաղորդում է SANA-ն։ Խոլերայի այս բռնկումը առաջինն է երկար տարիների ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր