00:00:00

Հռոմի պապը կոչ է արել աղոթել միջուկային պատերազմ թույլ չտալու համար

18:56, 10 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել Աստվածամորը, որպեսզի աշխարհը զերծ պահի միջուկային պատերազմից։ Այս մասին Հռոմի պապը ասել է Գիտությունների պոնտիֆիկյան ակադեմիայի լիագումար նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Երկու ողբերգական համաշխարհային պատերազմներից հետո թվում էր, թե աշխարհը սովորել է առաջ գնալ ՝ հարգելով մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, ինչպես նաև փոխգործակցության բոլոր ձևերը։ Բայց, ցավոք, այժմ մենք հետընթացի նշաններ ենք տեսնում», - նշել է Հռոմի պապը։

Հռոմի պապի կարծիքով՝  ներկայում վերականգնվում են հին հակամարտությունները, զարգանում է ազգայնականությունը, ագրեսիան, առաջանում են գերազանցության համար պատերազմներ:

«Ես արդեն խոսել եմ «մաս-մաս» ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի մասին, բայց այսօր, հավանաբար, կարելի է խոսել արդեն «տոտալ» պատերազմի մասին»,- հավելել է Հռոմի պապը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր