00:00:00

Օսլոն 2023 թվականին կավելացնի Կիևում դիվանագիտական անձնակազմի թիվը

15:30, 09 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Նորվեգիան 2023 թվականին կավելացնի դիվանագիտական անձնակազմի թիվն Ուկրաինայում, Ռումինիայում, Լիտվայում, սակայն կփակի ներկայացուցչությունները հինգ երկրում, որոնցից են Կոսովոն, Սլովակիան և ԱՄՆ-ն:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարությունը:

2023-ին դիվանագետների թիվը կավելանա Բուխարեստում, Կիևում, Վիլնյուսում Նորվեգիայի դեսպանատներում, ինչպես նաև ԵՄ-ում Նորվեգիայի առաքելությունում և ՆԱՏՕ-ում Նորվեգիայի մշտական պատվիրակությունում: 2023 թվականին կփակվեն հետևյալ առաքելությունները՝ դեսպանատները Բրատիսլավայում, Կոլոմբոյում և Պրիշտինայում, դեսպանատան մասնաճյուղը Անտանանարիվոյում և գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում»,-ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր