00:00:00

Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով մահացել է 8 միգրանտ, 15-ն անհետ կորած է համարվում

19:15, 08 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով մահացել է 8 միգրանտ, 15-ը անհետ կորել է, նրանք փորձել են Միջերկրական ծովով դեպի Իտալիա անցնել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Առափնյա պահակախումբը փրկել է 14 միգրանտի, ովքեր եղել են գերբեռնված նավում: Անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ նավում գտնվող միգրանտների մեծ մասը թունիսցիներ են։

Վերջին ամիսներին տասնյակ մարդիկ խեղդվել են Թունիսի ափերի մոտ՝ Թունիսից և Լիբիայից դեպի Իտալիա անցնելու փորձերի ժամանակ: Հարյուր հազարավոր մարդիկ վերջին տարիներին վտանգավոր ուղի են բռնել՝ անցնելով Միջերկրական ծովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր