00:00:00

Արքայազն Չառլզը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավոր

18:48, 08 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո երկրի թագավոր դարձավ արքայազն Չառլզը՝ Ուելսի նախկին արքայազնը, քանի որ նա էր հաջորդ թագաժառանգը։

Սակայն պաշտոնապես Չառլզը միապետ չի կոչվի մինչեւ ուրբաթ՝ միապետի մահվան հաջորդ օրը:

Արքայազն Չառլզի տիտղոսը կփոխանցվի ավագ որդուն՝ արքայազն Ուիլյամին՝ Քեմբրիջի դքսին։

Իր հայտարարության մեջ Նորին Մեծություն Թագավորն ասել է. «Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ եւ իմ ընտանիքի բոլոր անդամների համար»:

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II թագուհին այսօր մահացել է Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում՝ 96 տարեկանում։ Բուքինգհեմյան պալատն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ թագուհու առողջական վիճակը վատացել է, նա բժիշկների հսկողության տակ է։

Բալմորալ ամրոց թագուհուն տեսակցելու են մեկնել ընտանիքի բոլոր անդամները։ Թագուհու վատառողջ լինելու մասին լուրից հետո Լոնդոնում մարդիկ հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ։

Եղիսաբեթ II թագուհին գահակալում էր արդեն ավելի քան 70 տարի։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալած միապետն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր