00:00:00

Մեծ Բրիտանիայում 10-օրյա համազգային սուգ է հայտարարվել

18:39, 08 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Մեծ Բրիտանիայում սկսվել է համազգային սգո շրջան՝ կապված Եղիսաբեթ 2-րդի մահվան հետ, հայտնում է Sky News-ը։ Այն կտևի 10 օր։

«Նրա մարմինը կտեղափոխեն Բուքինգհեմյան պալատ, որտեղ, ամենայն հավանականությամբ, կմնա 5 օր: Ակնկալվում է, որ կառավարությունը չի հայտարարի որևէ այլ հարցի մասին, բացի հրատապ հարցերից, որպեսզի ամբողջ ուշադրությունը սևեռվի թագուհու վրա:

Բացի այդ, մարզական խոշոր միջոցառումները, ներառյալ ֆուտբոլի և կրիկետի հանդիպումները, ամենայն հավանականությամբ կհետաձգվեն:

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատից հայտնել էին Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին։ Նա մահացել է Բալմորալ ամրոցում: Նոր միապետ է դարձել Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ որդին՝ Ուելսի արքայազն Չարլզը։

Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում։ Նա գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին՝ իր հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո, և դարձել է բրիտանական պատմության ամենատարեց միապետը, ինչպես նաև ամենաերկար գահակալությամբ միապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր