Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը դարձել է աշխարհի հինգերորդ ամենաերկար գահակալող միապետը, հայտնում է Daily Mail պարբերականը:
Վերջինս առաջ է անցել 19-րդ դարում Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ից` գերազանցելով վերջինիս 67 տարի 355 օր կառավարման ժամկետը:
Թագուհին նաև 2015 թվականի սեպտեմբերին պաշտոնապես դարձել է բրիտանական ամենաերկար գահընկալած միապետը` գերազանցելով Վիկտորիա թագուհուն:
Այս մասին Twitter սոցիալական կայքի իր էջում առաջին անգամ տեղեկացրել է քաղագիտության, փիլիսոփայության և քաղաքական աստվածաբանության դասախոս Ադրիան Հիլթոնը` նշելով, որ 1952 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գահակալությունը սկսած թագուհին այժմ գտնվում է աշխարհի ամենաերկար գահակալած միապետերի ցուցակի հինգերորդ հորիզոնականում:
Վերջինիս կողմից հրապարակած ցուցակում երևում է, որ թագուհուն հաջորդում է Ք'ինիչ Ջանաաբ Պակալ I-ն, որը համարվել է 7-րդ դարի Մայաների ամենահայտնի ղեկավարներից մեկը, այնուհետև գալիս են Լիխտենշտայնի առաջնորդ Յոհան II-ը և 1946-2016 թվականներին Թաիլանդի ղեկավար Բհումիբոլ Ադելյադետը:
Ցուցակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում 72 տարի և 110 օր գահակալած Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորը:
Լյուդովիկոս XIV
![]()
Բհումիբոլ Ադելյադետ
Յոհան II

Քինիչ Ջանաաբ Պակալ I

Եղիսաբեթ II
Ֆրանց Յոզեֆ I
![]()