00:00:00

Բայդենը բանակցություններ կվարի դաշնակիցների հետ Կիեւի օգնության առիթով. Bloomberg

08:53, 08 սեպտեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 8-ին տեսակապի ռեժիմով բանակցություններ կվարի «յոթնյակի», ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարների հետ Ուկրաինայի հետագա աջակցության հարցով: Այդ մասին սեպտեմբերի 8-ին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ տեսակոնֆերանսը կկայանա Վաշինգտոնի ժամանակով սեպտեմբերի 8-ի ուշ առավոտյան: Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ հենց այս ձեւանչափով են դաշնակիցները շփվել Ուկրաինայի հակամարտության ամենասկզբում, եւ Միացյալ Նահանգների ղեկավարը որոշել Է վերականգնել այն մարտական գործողությունների շարունակման ֆոնին: Բայդենն, ինչպես գրում Է գործակալությունը, ձգտում Է պահպանելու միասնությունն Ուկրաինայի աջակցության հարցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր