00:00:00

Իսրայելական զինուժը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը

18:28, 06 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Իսրայելական զինուժը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը, մի քանի արկ հնարավոր է եղել որսալ, հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը։

«Հակաօդային պաշտպանությունն արձագանքել է իսրայելական հրթիռներին և խոցել դրանցից մի քանիսը»,- նշել է լրատվամիջոցը։

Իսրայելական զինուժը վերջին շրջանում մշտապես ավիահարվածներ է հասցնում Սիրիայում տարբեր օբյեկտների։

 

Մասնավորապես գնդակոծության են ենթարկվել Դամասկոսը, Տարտուս նավահանգիստը և Մասյաֆ քաղաքի հետազոտական կենտրոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր