Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացման համար իրականացնելիք համատեղ գործողությունների «ճանապարհային քարտեզ» են գծում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւը, ըստ ադրբեջանական պարեբարականներում հայտնված հրապարակումների։ Այդ «ճանապարհային քարտեզը» ըստ Գուլիեւի, լինելու է առաջնորդող՝ երկու կողմերի՝ առաջիկա տարիներին ծավալելիք գործակցության համար։