00:00:00

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացել է արդյունաբերական գործընկերների Խորհրդի նիստը

12:53, 06 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Սեպտեմբերի 2-ին Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացել է  արդյունաբերական գործընկերների Խորհրդի (ԱԳԽ) նիստը՝ Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի նախագահությամբ։

Հանդիպմանը մասնակցել են Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի (ՌՏՀ ԵՄ) տնօրեն Թամարա Վարդանյանը, Գ․Վ․Պլեխանովի անվան ՌՏՀ ԵՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը, «ՎԻՎԱ-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, Գ․Վ․Պլեխանովի անվան ՌՏՀ ԵՄ պետական քննական հանձնաժողովի նախագահ Հայկ Մարտիրոսյանը և այլք։

Խորհուրդը ստեղծվել է կրթության որակի բարձրացման, ՀՀ աշխատաշուկայի համար պահանջված կադրերի արդյունավետ վերապատրաստման, ինչպես նաև հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի մշակման և արդիականացման նպատակով՝ հաշվի առնելով հայկական ձեռնարկությունների ժամանակակից պահանջները՝ կապված շրջանավարտների կոմպետենտության հետ։

Նիստի ընթացքում լսվել են մասնակիցների առաջարկները կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ, որոշում է կայացվել՝ ընդլայնելու մասնակիցների թիվը, հաստատվել է 2022/2023 ուսումնական տարվա աշխատանքային պլանը։ 

Բացի այդ, քննարկվել են գիտական կոլեկտիվի ձևաչափով Հայաստանի և Ռուսաստանի բիզնես-հանրության հետ համագործակցության՝ բուհ-ի հնարավորությունները։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր