00:00:00

Ադրբեջանը համաձայնագրեր կստորագրի Թուրքիայի եւ Իսրայելի հետ զենքի մատակարարումների վերաբերյալ

07:33, 06 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ադրբեջանական ADEX 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի եւ Securex Caspian 13-րդ միջազգային ցուցահանդեսների շրջանակներում Ադրբեջանը Թուրքիայի եւ Իսրայելի հետ պայմանագրեր կստորագրի նոր զինատեսակների գնման վերաբերյալ։

Այս մասին ԱՊԱ-ին ասել է պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւը։

Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է համագործակցությունն ինչպես թուրքական, այնպես էլ իսրայելական ընկերությունների հետ. «Թուրքիայի հետ մենք աշխատում ենք այնպիսի զինատեսակների ուղղությամբ, որոնք 10-15 տարի առաջ են հաշվարկված։ Այսինքն՝ մենք նայում ենք ապագային։ Մենք նույնիսկ 20 տարի առաջ ենք նայում։ Դա պետության ղեկավարի հրամանն է»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր