00:00:00

Լիզ Թրասն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

12:30, 05 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

Թրասը միևնույն ժամանակ ընտրվել է նաև որպես իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ:

Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում Թրասի մրցակիցը Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր:

Քվեարկությանը մասնակցել են Պահպանողական կուսակցության անդամները: Լիզ Թրասը ստացել է 81 հազար 326, իսկ Ռիշի Սունակը 60 399 ձայն:

Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին կփոխարինի սեպտեմբերի 6-ից: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր