00:00:00

Պուտինը հայտարարել է Արկտիկա Ռուսաստանի վերադարձի մասին

12:14, 05 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանը վերադառնում է Արկտիկա եւ՛ տնտեսական, եւ՛ պաշտպանունակության ապահովման եւ արտակարգ իրավիճակների կանխման տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այնտեղ կզարգացնենք արտակարգ իրավիճակների նախարարության ենթակառուցվածքները։ Հյուսիսային ծովային  ուղու զարգացումը տեղի կունենա, մենք այնտեղ արդեն սկսել ենք մի քանի խոշոր տնտեսական նախագծեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում»,-ասել է Պուտինը։

Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի ապագան «մեծապես կապված է Արկտիկայի հետ», եւ պետք է այն մաքրել վերջին տասնամյակների ընթացքում մարդկային գործունեության արդյունքում կուտակվածից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր