00:00:00

Պաղեստինի իշխանությունները մահապատժի են ենթարկել 5 մարդու՝ սպանության եւ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով

09:35, 04 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Պաղեստինի իշխանությունները կիրակի մահապատժի են ենթարկել հինգ մարդու, նրանցից երկուսը մեղադրվել են հօգուտ Իսրայելի լրտեսության մեջ, մեղադրանքները հարուցվել են 2015 եւ 2009թթ., տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ներքին գործերի նախարարությանը։

Մահապատիժները գնդակահարության եւ կախաղանի միջոցով առաջինն էին Պաղեստինի տարածքում 2017-ից ի վեր։ Մահապատժի նախորդ կիրառումները Գազայում արժանացել էին իրավապաշտպան խմբերի քննադատությանը։

Նախարարության հայտարարությունում չեն նշվել դատապարտվածների ամբողջական անունները։ Դրանում նշվել է, որ նրանցից երեքը դատապարտվել է սպանության համար։ 44 եւ 54 տարեկան դատապարտյալները, որոնք մեղադրվել են լրտեսության մեջ, Իսրայելին տեղեկություն են տրամադրել, որը հանգեցրել է պաղեստինցիների սպանության, նշվել է հայտարարությունում։

«Մահապատիժն իրականացվել է իրավաբանական բոլոր ընթացակարգերի ավարտից հետո։ Դատավճիռները վերջնական եւ պարտադիր են դարձել այն բանից հետո, երբ բոլոր դատապարտյալներին ներկայացվել են ինքնապաշտպանության լիակատար իրավունքներ»,- նշվել է հայտարարությունում։

Պաղեստինցի եւ միջազգային իրավապաշտպան խմբերը դատապարտել են մահապատիժը եւ Պաղեստինի իշխանություններին կոչ են արել դադարեցնել այդ գործելակերպը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր