00:00:00

Վանում հայկական եկեղեցին փլվում է․ Փայլան

18:39, 03 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն այս օրերին Վանի նահանգում ծանոթացել է հայկական եկեղեցիների, վանքերի և այլ պատմական ու կրոնական հուշարձանների վիճակին:

 

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։


Փայլանը այցելել է նաև Վան նահանգի Բաշքալե շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոս հայկական վանք, որը գտնվում է կիսաքանդ վիճակում:

Լրատվամիջոցների հետ զրույցում հայ պատգամավորն, խոսելով նշյալ վանքի մասին, ասել է.


«Վանքը ամբողջությամբ քանդված վիճակում է: Պահպանվել է մուտքի դռան կամարը, սակայն գմբեթը ավերված վիճակում է: Այս վանքը 1600 տարի կանգուն էր, սակայն վերջին 100 տարվա ընթացքում ոչնչացվեց, լքվեց և այժմ միտումնավոր ոչնչացվում է: Այստեղից դիմում եմ Թուրքիայի մշակույթի նախարարությանը: Ի՞նչ եք կարծում, այս վանքի ոչնչացումից ի՞նչ շահ կա: Ի՞նչ եք մտածում, Թուրքիան շահելո՞ւ է, թե՞ կորցնելու է այս վանքի ոչնչացումից»,- ասել է նա:

Ըստ ավանդության վանքը 1-ին դարում հիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա: Վանքը հիշատակվում է 13-րդ դարից։  

Միջնադարում վանքը եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ։ Վանքի եկեղեցին 13-րդ դարում կառուցվել է հնագույն բազիլիկի հիմքի վրա: 

1915-1916 թվականներին վանքն անցել է թուրք զինվորականների վերահսկողության տակ: 1990-ական թվականներից օգտագործվել է որպես հատուկ զորամասի հենակետ։ Վանական համալիրը մեծապես տուժել է 1966 թվականի երկրաշարժից։ Եկեղեցու գմբեթը կանգուն է եղել մինչև 1960-ական թվականները, սակայն դրանից հետո ամբողջ կառույցը աստիճանաբար փլուզվել է, և գմբեթից ոչինչ չի մնացել։ 

Բաշքալե շրջանում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություն իրականացնելու հիմնավորմամբ 31 տարի առաջ տեղակայվել էր Թուրքիայի ԶՈՒ հրամանատարության տակ գտնվող երրորդ սահմանային գումարտակի անձնակազմը: Թուրք-քրդական կարգավորման գործընթացի կապակցությամբ զորքերը այս տարածքից դուրս են բերվել և թուրքական իշխանությունները խոստացել էին վերականգնել եկեղեցին, սակայն մինչ այժմ աշխատանքներ չեն իրականացվել: 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր