00:00:00

Բայդենը ԱՄՆ Կոնգրեսից 11,7 մլրդ դոլար արտակարգ ֆինանսավորում կպահանջի Ուկրաինայի համար

13:58, 03 սեպտեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 11,7 մլրդ արտակարգ ֆինանսավորում կպահանջի Ուկրաինային բյուջետային աջակցության ցուցաբերման համար՝ «ռուսական ներխուժման դեմ իր պայքարում»:

Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Սպիտակ տունը։
 
«Արտակարգ ֆինանսավորման հարցապնդումը կներառի նաեւ 2 մլրդ դոլար՝ ԱՄՆ ռուսական էներգակիրների մատակարարման հետ կապած խնդիրների լուծման, 22,4 մլրդ դոլար՝ COVID-19-ի դեմ պայքարի համար՝ աշնանը հիվանդության հնարավոր բռնկման շեմին»,- news.am-ի փոխանցմամբ՝ գրել է Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի վարչության տնօրեն Շալանդա Յանգը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր