ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 1.1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի վաճառքին, այդ թվում՝ 60 հականավային հրթիռի եւ 100 «օդ-օդ» հրթիռի, հայտնում է NBC News-ը։ Այդ մասին Պենտագոնը հայտարարել է ուրբաթ Չինաստանի՝ Թայվանի շուրջ զորավարժությունների հետ կապված՝ անցյալ ամիս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո, ով դարձավ վերջին տարիներին Թայբեյ այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, հայտնում են ԶԼՄ-ները:
Վաճառքը ներառում է Sidewinder հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել օդային եւ ցամաքային հարձակումների համար՝ մոտ 85.6 միլիոն դոլար արժողությամբ, Harpoon հականավային հրթիռներ՝ 355 միլիոն դոլար, եւ աջակցություն Թայվանի հսկողության ռադիոտեղորոշիչ ծրագրին՝ 665.4 միլիոն դոլար, հայտնել է Պենտագոնի պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը (DSCA)։