00:00:00

Խուզարկու շունը Միլանի օդանավակայանում հայտնաբերել է 13 կգ կոկաին, որը թաքցրել էին հաշմանդամի սայլակի պաստառում

06:37, 03 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Միլանի օդանավակայանում խուզարկու շունը սահմանապահ ոստիկանությանը տարել է հաշմանդամի սայլակի պաստառում թաքցված 13 կիլոգրամ կոկաինի մոտ, սայլակի տերն անմիջապես ոտքի է կանգնել եւ կալանավորվել, տեղեկացրել է AP-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Մասնագիտացված կինոլոգիական ստորաբաժանումն ուղարկվել էր Մալպենսի օդանավակայան՝ ստուգելու Դոմինիկյան Հանրապետությունից ժամանած ուղեւորներին եւ նրանց ուղեբեռները, քանի որ մինչ այդ թմրավաճառներն օգտագործել էին այդ երթուղին, նշվել է ֆինանսական գվարդիայի ոստիկանության հայտարարությունում։

Երբ շունը ոստիկանների ուշադրությունը հրավիրել է ճամփորդի վրա, ոստիկանությունը սկզբում ստուգել է նրա ուղեբեռը, որտեղ կասկածելի ոչինչ չի եղել, իսկ հետո պատռել է հաշմանդամի սայլակի պաստառը եւ այնտեղ կոկաին հայտնաբերել։

Ըստ ոստիկանության, երբ կոկաինը հայտնաբերվել է, աթոռին նստած իսպանացին, որն օդանավակայանի աշխատակիցներին խնդրել էր օգնել վարել սայլակը, առանց կողմնակի օգնության վեր է կացել եւ կալանավորվել։

Ուղեւորը տարվել է տեղի բանտ, որտեղ դատական իշխանությունները նրան կալանքի տակ կպահեն՝ մինչեւ գործի քննությունը, նշվել է հայտարարությունում։

Ոստիկանության տվյալներով՝ կոկաինի 11 փաթեթ՝ 13,35 կիլոգրամ ընդհանուր քաշով, կարող էին կազմել մոտ 27 000 անհատական չափաբաժին, իսկ դրանց արժեքը փողոցում վաճառքի համար կկազմեր մոտ 1,4 մլն եվրո։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր