00:00:00

Թուրքիայում գնդակոծվել է ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը

19:39, 01 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայում անհայտ անձինք կրակել են երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի վրա, որը գտնվում է Ստամբուլում։ Այս մասին հայտնում է NTV-ն։

Փամփուշտներից մեկը թռել է «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Համիտ Ալթինթոփի գլխի վրայով, նա թեթև վնասվածք է ստացել ապակու կոտրվածքից։

Անհայտ անձինք արձակել են 7 կրակոց, ինչից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Երեք փամփուշտ դիպել է ֆեդերացիայի նախագահի գրասենյակին և նիստերի դահլիճին, սակայն ոչ ոք չի տուժել։

Հետաքննություն է ընթանում, կա 2 կասկածյալ:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից մեկնաբանություններ դեռ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր