00:00:00

Լուկաշենկոն Եվրոպային կոչ է արել միանալ Ռուսաստանին ու Բելառուսին, «միասին դառնալ մոլորակի ամենահզոր ու ազդեցիկ կենտրոնը»

16:37, 01 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրոպային կոչ է արել ձերբազատվել ԱՄՆ-ից ունեցած կախվածությունից, միանալ Ռուսաստանին ու Բելառուսին, դառնալ «մոլորակի ամենահզոր ու ազդեցիկ կենտրոնը»։

«ԵՄ-ում բոլորը չէ, որ հիմար են։ Բոլորն էլ հիանալի հասկանում են՝ որտեղ է Եվրոպական միության ու ամբողջ Եվրոպայի երջանկությունը․ այստեղ՝ Եվրասիայում։ Պետք է պայմանավորվել մեզ հետ, Ռուսաստանի Դաշնության հետ և միավորվել, միավորել  տեխնոլոգիական Արևմուտքն ու Ռուսաստանի Դաշնության ռեսուրսների բազան։ Այդ ամենը նրա համար է, որ միավորվելով՝ դառնանք ամբողջ մոլորակում ամենահզոր ու ազդեցիկ կենտրոնը»,- ասել է Լուկաշենկոն՝ Բելառուսի  դպրոցների և ԲՈՒՀ-երի համար նախատեսված պատմության բաց դասի ժամանակ, որը նա վարել է  ուղիղ եթերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր