00:00:00

Ո՞վ է նշանակվելու ՆԳ նախարար. Ֆիդանյանը՝ քննարկումների մասին

14:33, 01 սեպտեմբեր 2022 Իրավական

Անհրաժեշտ էր ՆԳ նախարարության ստեղծումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարության նիտից հետո ճեխպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Դիտարկմանը, թե դրանով ոստիկանությունը քաղաքականացվում է, քանի որ ՆԳՆ-ն քաղաքական կառույց է, Ֆիդանյանն արձագանքեց.

«Այո, ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, եւ ՆԳՆ-ի ստեղծումից հետո ոստիկանությունը եւս մնալու է ապաքաղաքականացված կառույց: Իսկ քաղաքական պատասխանատվությունն ընկնելու է ՆԳՆ-ի վրա: Այնտեղ մենք հաշվի ենք առել նույնի

սկ ոստիկանապետի նշանակման հետ կապված հարցերը, նրան էլի վարչապետն է նշանակելու, ոչ թե ՆԳ նախարարը: Նաեւ այլ հանգամանքներ, որոնք հնարավորինս ոչ թե կառանձնացնեն ՆԳՆ-ից, այլ կապահովեն նրա ապաքաղաքական լինելը:ՆԳՆ-ի կողմից մշակվելու հանցավորության կոնկրետ ուղղությունների դեմ պայքարի վերաբերյալ քաղաքականություն, հասարակական կարգի առավել անվտանգ ապահովման վերաբերյալ քաղաքականություն, իսկ ոստիկանությունը իրականացնելու է այդ քաղաքականությունը»:

Փոխոստիկանապետը նշեց, որ որեւէ տեղեկություն չունի, թե ով կարող է նշանակվել ՆԳ նախարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր