Որոշակի ժամանակ Մասիսի քաղաքապետարանում ոստիկանության կողմից իրականացվել են հատուկ գործողություններ՝ փորձելով բանակցությունների միջոցով հասնել նրան, որ անձը կամավոր դուրս գա եւ ներկայանա ոստիկաններին. Ինչո՞ւ միանգամից հայտարարեցինք, որ ինքնասպանություն է, որովհետեւ այդ ընթացքում ոստիկանությունը որեւէ գործողություն, որն ուղղված կլինի շենքի վրա հարձակմանը, չի իրականացրել, իսկ շենքում այլ անձ այդ պահին չի եղել:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարության նիտից հետո ճեխպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով օգոստոսի 15-ին, Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին: «Բնականաբար, այդ դեպքով եւս կա հարուցված քրեական վրույթ: Թե ձգաբանական, թե այլ փորձաքննությունների արդյունքները առավել մանրամասն կներկայացվեն: