00:00:00

Անկարան թուրքական օդանավերի դեմ Հունաստանի ՀՕՊ կիրառման մասին գրառումները կփոխանցի ՆԱՏՕ-ին

12:32, 31 օգոստոս 2022 Աշխարհ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կփոխանցի թուրքական ինքնաթիռների դեմ հունական «Ս-300» հակաօդային պաշտպանության համակարգի կիրառման արձանագրությունները, հայտնում է CNN Turk-ը։

Պաշտպանության նախարարությունում հավաստիացրել են, որ թուրքական ռադիոլոկացիոն համակարգը գրանցել է հունական «Ս-300» կայանքի ակտիվացումը այն պահին, երբ թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը թռել է դրա հասանելիության գոտում։ Համապատասխան գրառումները կուղարկվեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարություն եւ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարություններ։

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ Հռոդոս կղզու տարածքում F-16 կործանիչների թռիչքի պահին Հունաստանի «Ս-300»-ն ակտիվացրել է թիրախների հետագծման եւ հրթիռների ուղղորդման «ցամաք-օդ» համակարգը։ ՆԱՏՕ-ի կանոններում նման միջոցները թշնամական վարքագիծ են համարվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր