00:00:00

Այն, ինչի մասին խոսում է Էրդողանը, անհնար է. Կրեմլ

10:48, 31 օգոստոս 2022 Աշխարհ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Անկարայի դիրքորոշումը Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ չի խանգարում Ռուսաստանին համագործակցել Թուրքիայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին նա հայտարարել է «Գիտելիք» կրթական մարաթոնում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անկարան հենց սկզբից խոսել է այս հարցում մեզ հետիր անհամաձայնության մասին, սակայն Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս է, ուստի այն, ինչի մասին խոսում է Էրդողանը, անհնար է։ Այնուամենայնիվ, դա մեզ չի խանգարում շփվել Թուրքիայի հետ այնտեղ, որտեղ դա մեզ ձեռնտու է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը բարդ խնդիրների լուծման ուղղությամբ:

«Հետևաբար, որտեղ մեզ ձեռնտու է, մենք շփվում ենք, կշփվենք։ Մենք համագործակցությունը խորացնելու շատ լավ ներուժ ունենք»,- ընդգծել է Պեսկովը։

2014 թվականի մարտին Ղրիմում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք։

Թուրքիան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները. ավելի վաղ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիևում Ղրիմի հարթակի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ասել էր, որ Ղրիմի թերակղզին պետք է վերադարձվի Ուկրաինային։

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած պայմանավորվածության դեպքում Ղրիմը պետք է լինի Ուկրաինայի մաս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր