00:00:00

Ռուբեն Հայրապետյանի անունից կեղծ էջեր են բացվել

09:47, 31 օգոստոս 2022 Քաղաքականություն

Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունից կեղծ էջեր են բացվել. այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.

Հարգելի ընկերներ, 

արդեն մի քանի օր է, ինչ "Instagram" սոցիալական հարթակում  իմ անունով կեղծ էջ է բացվել։

Քաղացիներին տվյալ էջով նամակներ են ուղարկում՝ ներկայանալով որպես Ռուբեն Հայրապետյան։

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ առհասարակ չունեմ որևէ էջ ինստագրամում կամ որևէ այլ սոցիալական հարթակում, բացառությամբ ֆեյսբուքյան իմ այս էջից։

Սիրելի հայրենակիցներ, մինչ այդ կեղծ էջի արգելափակումը, խնդրում եմ անտեսել տվյալ էջից ձեզ ուղարկված բոլոր նամակները եւ հնարավորինս շատ տարածել այս հայտարարությունը։

Կանխավ շնորհակալություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր