00:00:00

«Գազպրոմ»-ը դադարեցնում է մատակարարումները «Հյուսիսային հոսք»-ով

07:24, 31 օգոստոս 2022 Աշխարհ

Օգոստոսի 31-ին «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մղումը «Հյուսիսային հոսք»-ով՝ «Պորտովայա» կոմպրեսորային կայանի (ԿԿ) գազամղիչ ագրեգատում պլանային աշխատանքների պատճառով, հաղորդում է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը։

«Հյուսիսային հոսքի միջոցով մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է, այսօր մեկնարկում են պլանային կանխարգելիչ աշխատանքները գազամղիչ ագրեգատի վրա»,- ասվում է «Գազպրոմ»-ի պաշտոնական տելեգրամյան ալիքում։

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հավելել են, որ, ըստ հայտարարության, գազի մղումը դադարեցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ին եւ կվերսկսվի սեպտեմբերի 3-ին:

«Հյուսիսային հոսք»-ի դադարեցման մասին ավելի վաղ հայտնել էին Nord Stream AG գազատարի օպերատորը եւ գերմանական գազահաղորդման համակարգերի օպերատորները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր