00:00:00

Կիևում թուրք դեսպանը կանչվել է Ուկրաիանայի ԱԳՆ

11:56, 30 օգոստոս 2022 Աշխարհ

Ուկրաիանայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերը կանչվել է Ուկրաիանայի արտգործնախարարությունը: Այս մասին հյատնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ուկրաինական կողմը թուրք դեսպանին իր մտահոգությունն է հայտնել, որ Թուրքիան թույլատրել էր Սիրիայից ափերից դուրս եկած «Sparta II» ռուսական բեռնատար նավին անցնել  Բոսֆորի նեղուցը: Նշվում է, Ռուսաստան ուղևորվող նավի վրա եղել է ռուսական S-300 ՀՕՊ համակարգ:  

Կիևը հույս է հայտնել, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր 2022թ-ի փետրվարի 28-ին ստանձնած պարտականություններին՝ ռուսական ռազմանավերին թույլ չտալով անցնել սևծովյան նեղուցները «ռուս-ուկրաինական պատերազմի» պայմաններում:  

Ուկրաինական կողմը թուրք դեսպանին հիշեցրել է Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների մասին՝ տեղի ունեցածը  որակելով որպես նեղուցներով նավերի անցուդաևձը կարգավորող նշյալ կոնվենցիայի դրույթների խախտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր