00:00:00

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի պատվիրակությունը պատասխանել է Ադրբեջանին

15:41, 27 օգոստոս 2022 Աշխարհ

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե «Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը»:

«Տեղյա՞կ եք, որ Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ մեկտեղ, 1997թ․ հունվարի 1-ից հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Խումբը Հարավային Կովկասում վերջնական կայունություն հաստատելու նպատակով բանակցությունների համար հարթակ է ապահովում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության հայտարարության մեջ, որը տեղադրվել է վերջինիս թվիթերյան էջում։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր կրկին հոխորտացել է, թե Ղարաբաղի հարցը փակված է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն անցյալում է։ Նա նաև ասել է, թե, իբր, ԱՄՆ-ը և Ֆրանսիան որևէ ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր