00:00:00

14-ամյա պատանին վիճաբանության ժամանակ կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր հասցրել 17-ամյա պատանուն

13:41, 27 օգոստոս 2022 Իրավական

Օգոստոսի 26-ին, Ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

 

Ժամը 20.40-ին հիվանդանոցային երկրորդ ահազանգն է ստացվել. «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 14-ամյա պատանի:

 

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին ծեծի էր ենթարկել 14-ամյա պատանուն, որն էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր հասցրել նրան:

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր