00:00:00

Հայտնի է, թե ովքեր են «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել

12:54, 26 օգոստոս 2022 Իրավական

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի գործով 4 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնել էին քննչական կոմիտեից։

Ըստ հաղորդագրության, ձերբակալվածներից երկուսը անցնում են Քրեական օրենսգրքի 357-րդ՝ «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու» հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք: Եվս երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի՝ «Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու» հատկանիշներով։

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ձերբակալված անձանից մեկը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փոխտնօրենն է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ «Այո փոխտնօրենն է, վարձակալն ու պահեստի շահագործող անձինք»,- ասաց Թադևոսյանը։

Հարցին, թե տեսչական մարմնից պաշտոնյաներ, աշխատակիցներ հարցաքննվել ե՞ն, քննչական կոմիտի խոսնակն ասաց, որ հարցաքննվել են։

Նշենք, որ «Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, 16 մարդ է զոհվել, ևս մեկը համարվում է անհետ կորած: Անհետ կորած մարդու որոնողական աշխատանքները դադարեցված են։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր