00:00:00

Եթե Ուկրաինան հայտարարի բանակցությունների պատրաստակամության մասին, Ռուսաստանը կարձագանքի. Սլուցկի

18:28, 25 օգոստոս 2022 Աշխարհ

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

«Եթե ուկրաինական կողմը հայտարարի, որ պատրաստ է բանակցությունների ցանկացած մակարդակով, ցանկացած ձևաչափով, այդ ժամանակ կքննարկենք և կարձագանքենք»,- ասել է Սլուցկին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու մոտիվացիա չունի, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի հաղթանակը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանում է բացառապես գերիների, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծման մակարդակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր