00:00:00

Իրանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և մուտք գործել Իրան

13:48, 25 օգոստոս 2022 Իրավական

Սույն թվականի օգոստոսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Զ․-ն, շրջանցելով ՀՀ սահմանային «Մեղրի» անցակետը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և Հայաստանի Հանրապետության կողմից մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետություն։

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում, նույն պահին Հ.Զ․-ն բռնվել է և սահմանված կարգի համաձայն՝ փոխանցվել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին։

Հ.Զ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր