00:00:00

Տեսանյութ․ Դոն Պիպոն հայտարարում է, որ «կարգին հայ տղամարդիկ» իր հետնորդներն են, իսկ Հայաստանի քաղաքական կյանքի մնացած մանսակիցները «բոմժեր» են

23:03, 24 օգոստոս 2022 Քաղաքականություն

Հայաստանի քաղաքական կյանքն այնքան է դեգրադացվել, որ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) որակի մարդիկ, ոչ միայն քաղաքական հայտ են ներկայացնում, այլև հանդես են գալիս, որպես ազգի փրկիչներ։ Այսինքն, Հայաստանի ժողովուրդը հասել է այնտեղ, որ Դոն Պիպոն պետք է փրկի։

Քաղաքական կյանքի դեգրադացման ֆոնին այնքան է մեծացել Արթուր Ասատրյանի և իր նման գործիչների ինքնավստահությունը, որ նրանք այլևս անում են հայտարարություններ, որի համար նորմալ հասարակություններում հանրային պատժի կարժանանային։

Օրերս Դոն Պիպոն ՌԴ-ում տեղի ունեցած մի հավաքի ժամանակ հրապարակային հայտարարել է, թե «կարգին հայ տղամարդիկ» իր թիմի հետ են․ «Էսօր արդեն 500 հազար մարդ իմացեք մեր հետնորդներն են․․․ինչքան դուք հայ տղամարդ գիտեք, որ իրոք հայ տղամարդ ա, ով որ իսկական իրեն տղամարդ է զգում, էդ տղերքը սաղ մեր հետ են․․․»,-ասել է նա։ Հետո նա խոսելով Հայաստանի քաղաքական կյանքի մասնակիցների մասին բոլորին անվանել է «բոմժեր», որոնք իբր «հայ տղմաարդուն մի կողմ են դրել»։

Ստացվում է, որ Դոն Պիպոն «կարգին հայ տղամարդ» է համարում միայն այն տղամարդկանց, ովքեր իր կազմակերպության անդմաներն ու համակիրներն են, իսկ մնացածը,  կարծում ենք՝ հասկացաք, թե ովքեր են, ըստ այս մարդու։ Հայաստանում և սփյուռքում հարյուր հազարավոր հայ տղամարդիկ կան, ովքեր ոչ միայն Դոն Պիպոյի «հետնորդ» չեն այլ վստահաբար նրան քամահրանքով վերաբերվելու տեղ ունեն, բայց «ձեռնոցն արդեն նետված է» ու հիմա քաղաքական կյանքի մասնակիցները քաղաքականից դուրս իրենց հեղինակությունը պահելու խնդիր ունեն։ Կպահե՞ն, թե՞ արդեն բանը բանից անցել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր