ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 10 օր դիմակ կկրի փակ տարածքում այլ մարդկանց հետ գտնվելիս այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը առաջին տիկին Ջիլ Բայդենի COVID-19-ի թեստը դրական է եղել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին։
Սպիտակ տունը նաեւ Բայդենի ինտենսիվ թեստավորում կանցկացնի եւ կհաղորդի արդյունքների մասին, նշել է աղբյուրը։
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, հայտնել է Սպիտակ տունը։