00:00:00

ՇՄ-ն՝ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող առանձնատան մասին

22:26, 24 օգոստոս 2022 Հասարակություն

Irakanum.am-ն իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր, որ Սևանա լճի ափին Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանը շքեղ առանձնատուն է կառուցում։ Ներկայումս ընթանում է ակտիվ շինաշխատանքներ, իսկ տարածքն ընգրկված է «Սևան» ազգային պարկում։

Ի՞նչ դիրքորոշում ունի Շրջակա միջավայրի նախարարությունը ընթացող շինաշխատանքների վերաբերյալ, արդյո՞ք Արման Հակոբջանյանն ունի օրինական բոլոր փաստաթղթերը։ Այս և այլ հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին։

Միաժամանակ խնդրել էինք ներկայացնել, թե արդյո՞ք շինարարությունը  վտանգներ չի ներկայացնում Սևանա լճի համար։ «Դեռևս 2018-ի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սևանը պետք է «վերադարձնել»  ՀՀ քաղաքացիներին։ Քանի ապօրինի շինություն է ապամոնտաժվել 4 տարիների ընթացքում»,- գրավոր հարցում էինք արել Շրջակա միջավայրի նախարարին։

«Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում ցանկացած տեսակի քաղաքաշինական գործունեության համապատասխան փաստաթղթերը՝ այդ թվում շինարարարական թույլտվությունը, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքի 42-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի  N 596 Ն որոշման տրամադրվում է համապատասխան  համայնքի կողմից՝ քաղաքաշինական և բնապահպանական փորձաքննությունից հետո»,- ասված է նախարարության պատասխանում։

Նշենք, որ առանձնատունը կառուցվում է «Դրախտիկ» վարչական շրջանի տարածքում։

Միաժամանակ ՇՄ-ից հայտնել են, որ փորձաքննական գործընթացում նախնական գնահատման հայտը լրամշակելուց հետո ներկայացվել է կարծիքի քաղաքշինության կոմիտե և շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ՝ ստանալով դրական եզրակացություն։

Ըստ այդմ Շրջակա միջավայրի նախարարությունից փաստել են, որ ընթացող շինարարական աշխատանքները օրենքի շրջանակներում են՝ առկա են փորձաքննական եզրակացությունները։

Անդրադառնալով այն հարցին, թե անցնող չորս տարիների ընթացքոյմ քանի ապօրինի շինություն է ապամոնտաժվել Սևանա լճի տարածքից, ՇՄ-ից հայտնել են, որ 4 տարվա ընթացքում ապամոնտաժվել է 40 ապօրինի շենք- շինություն։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր