00:00:00

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հակապետական առաջարկ է արել

20:51, 24 օգոստոս 2022 Քաղաքականություն

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերձյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը։


Քրիստինե Գրիգորյանը վիճարկել է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը և զինվորական ծառայությունն ինքնին անհամատեղելի չեն կրոնական կազմակերպությանն անդամակցելու կամ այն ստեղծելու իրավունքի հետ։


Նախ այն, որ մի շարք աղանդավորական կազմակերպություններ գործում են Հայաստանում դա եկեղեցու և այո, նախկինում արված սխալներից մեկն է: Հայաստանում նման կազմակերպությունները վխտում են: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհ են դարձել նման կազմակերպությունների անդամակցելով:


Այժմ, սույն տիկինը ցանկանում է, որ ուժային կառույցների աշխատողները ևս կարողանան ազատ միանալ նման կառույցների: Սա ոչ այլ ինչ է, քան հակապետական քայլ:


Ուղեղ լվալու վիրտուոզներից երկար ժամանակ չի պահանջվի ուտելու որևէ ուժային աշխատողի ուղեղը, դարձնելու իրեն իր ենթական և կորզելու անհրաժեշտ տեղեկատվությունը: 


Դիմում եմ ուժային կառույցներին: Խնդրում եմ ուսումնասիրեք ՄԻՊ-ի գործունեությունը, հետևեք, թե ինչի հանդիպումների, կամ զանգերի հետևանքով է առաջ քաշել նման օրակարգ: Ի՞նչն է ստիպել սույն տիկնոջը գնալ նման չարեփոխման առաջարկի:
Հարգանքով՝ Հայկ Դերզյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր