00:00:00

Երևանյան բակերից մեկում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ

11:06, 24 օգոստոս 2022 Հասարակություն

Օգոստոսի 24-ին՝ ժամը 06։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում «Ֆ-1» տեսակի նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Սակրավորները վնասազերծել են «Ֆ-1» տեսակի մարտական նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր