00:00:00

Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

11:00, 24 օգոստոս 2022 Հասարակություն

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 24-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր