00:00:00

Ձմեռը ծանր է լինելու. Ստոլտենբերգը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

18:26, 23 օգոստոս 2022 Աշխարհ

Ձմեռը ծանր է լինելու, Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմn մեկը մյուսին հյուծելու նպատակով է ընթանում:

UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ղրիմի հարթակի երկրորդ գագաթնաժողովում, որն անցկացվում է առցանց։

«Ձմեռը գալիս է: Ձմեռը ծանր է լինելու: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ պատերազմը մեկը մյուսին հյուծելու նպատակով է ընթանում: Սա կամքի պայքար է, պայքար նյութատեխնիկական ոլորտում, ուստի մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան կարողանա հաղթել որպես ինքնիշխան, անկախ պետություն», - շեշտել է նա։

Միաժամանակ նա ընդգծել է, որ հզոր, կայուն, անկախ Ուկրաինան «եվրաատլանտյան անվտանգության երաշխիքն է»։ Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցել է Ուկրաինային անկախության բոլոր 30 տարիների ընթացքում, և «այժմ մենք Ուկրաինայի հետ միասին ենք և կշարունակենք լինել Ուկրաինայի հետ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։

Օգոստոսի սկզբին Ստոլտենբերգն ասել էր, որ չպետք է թույլ տալ Ռուսաստանին հաղթել Ուկրաինայի հետ պատերազմում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր