00:00:00

Փաշինյանի հետ հանդիպումը չկայացավ, նա վախեցավ․ Էդգար Ղազարյան

19:52, 23 օգոստոս 2022 Քաղաքականություն

Երեւանի Հանրապետության հրապարակում հանրահավաքի կազմակերպիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, կառավարության շենք գնալով, չկարողացավ հանդիպել Փաշինյանի հետ։

«Հիմա աշխատանքային ժամ չի, եւ անվտանգության ծառայությունը հայտնեց, որ չկա որեւէ պատասխանատու անձ, որը կարող է ընդունելություն կազմակերպել կամ պատասխանել հարցերին։ Կոչ ենք անում սպասել նամակի պաշտոնական պատասխանին»,- բացատրել են ոստիկանության աշխատակիցները։

Ղազարյանի հարցին, թե ներսում է արդյոք Փաշինյանը, ցանկանում է արդյոք հանդիպել, ոստիկաններն ասել են, որ իրավասու չեն պատասխանել այդ հարցին։

«Փաշինյանը վախենում է այդ հանդիպումից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Ղազարյանը հավելեց, որ բավարարված չէ պատասխանից, քանի որ վարչապետի աշխատանքային ժամերը կանոնակարգված չեն։

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր