Դիմադրության շարժումը սեպտեմբերի 2-ից կվերսկսի իր գործունեությունը։ Այս մասին օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Այսպես, սեպտեմբերի 2-ին նախատեսված է հանրահավաք, եւ Դիմադրության շարժումը, ըստ ընդդիմադրի հավաստիացման, հետապնդելով բոլոր նշված նպատակները՝ կշարունակի պայքարն ամբողջ ուժով։
«Հանրահավաքներ կլինեն նաեւ Ղարաբաղում եւ Սփյուռքում»,- ասաց Սաղաթելյանը։