Կիևում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է հեռանալ Ուկրաինայից։ Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
«ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում՝լքել Ուկրաինան՝ օգտվելով հասանելի ցամաքային տրանսպորտից՝ այն դեպքում, եթե դա անվտանգ է»,-դեսպանության հաղորդագրությունը փոխանցում է աղբյուրը։
Համաձայն հաղորդագրության՝ դա կապված է մոտ օրերս ՌԴ ԶՈՒ կողմից Ուկրաինայի քաղաքացիական և կառավարական շենքերի վրա հարվածներ հասցնելու ռիսկի հետ։